2009 թվականի դեկտեմբերի 29-ին վերակնքվել է «Ինգոսստրախ» ԲԲԸ-ի հետ 2010 թվականի համար ավտոտրանսպորտային միջոցների վերաապահովագրության օբլիգատոր պայմանագիրը, ըստ որի վերաապահովագրության են փոխանցվում Հայաստանի վեց ապահովագրական ընկերությունների կողմից ստանձնած ապահովագրական ռիսկերի մի մասը:
այլ նորություններ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՅՔ
Հանդիսանալով ապահովագրական հարաբերությունների մասնակից և կազմակերպիչ`«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»-ը 1997 թվականից իր հաճախորդներին տրամադրում է բրոքերային և խորհրդատվական ծառայություններ ապահովագրության, վերաապահովագրության և ռիսկերի կառավարման հարցերում:
Մեր առաքելությունը
Ընկերությունը առաջարկում է ռիսկերի տեղաբաշխման հնարավոր շահավետ պայմաններ և որպես արհեստավարժ գործընկեր ու խորհրդատու` ներկայացնում ապահովադիրների շահերը Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ փոխհարաբերություններում:
Իրականացնելով մեր առջև դրված խնդիրները`աջակցում ենք Հայաստանի ապահովագրական ընկերություններին վերաապահովագրության կազմակերպման հարցում:
Հայաստանի և օտարերկրյա գործարարների համար կոորդինացնում ենք ռիսկերի կառավարման գործընթացը` օգտագործելով տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերային փոխհարաբերություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկյա ապահովագրական շուկաներում: