Arm | Eng | Rus
Նորություններ

2009 թվականի դեկտեմբերի 25-ին վերակնքվել է «Էյս Ապահովագրական Ընկերություն» ԲԲԸ-ի հետ 2010 թվականի համար փոխադրվող գույքի (բեռների) վերաապահովագրության գլխավոր պայմանագիրը: Տվյալ պայմանագրով վերաապահովագրության են փոխանցվում Հայաստանի յոթ ապահովագրական ընկերությունների կողմից ստանձնած,  բեռնափոխադրումների հետ կապված ապահովագրական ռիսկերի մի մասը:

այլ նորություններ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՅՔ

Հանդիսանալով ապահովագրական հարաբերությունների մասնակից և կազմակերպիչ`«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»-ը 1997 թվականից իր հաճախորդներին տրամադրում է բրոքերային և խորհրդատվական ծառայություններ ապահովագրության, վերաապահովագրության և ռիսկերի կառավարման հարցերում: 


Մեր առաքելությունը


Ընկերությունը առաջարկում է ռիսկերի տեղաբաշխման հնարավոր շահավետ պայմաններ և որպես արհեստավարժ գործընկեր ու խորհրդատու` ներկայացնում ապահովադիրների շահերը Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ փոխհարաբերություններում:


Իրականացնելով մեր առջև դրված խնդիրները`աջակցում ենք Հայաստանի ապահովագրական ընկերություններին վերաապահովագրության կազմակերպման հարցում:


Հայաստանի և օտարերկրյա գործարարների համար կոորդինացնում ենք ռիսկերի կառավարման գործընթացը` օգտագործելով տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերային փոխհարաբերություններն ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկյա ապահովագրական շուկաներում:

Ճկունություն.
Անհատական մոտեցում ապահովագրական պաշտպանվածություն պահանջող ռիսկերի ընտրության հարցում` հաշվի առնելով հաճախորդի պահանջների յուրահատկությունը:

Օպերատիվություն.
Հնարավոր սեղմ ժամկետներում ապահովագրության պայմանագրերի նախապատրաստում և ապահովագրական հայտերի կարգավորում:

Որակ.
Մասնագիտական կրթություն ստացած և միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերություններում վերապատրաստված աշխատակիցներ:

Վստահելիություն.
Ապահովագրական հատուցումների ստացման հուսալիության ապահովում` ռիսկերի դիվերսիֆիկացիայի և պահանջվող փաստաթղթերի ճիշտ ու ժամանակին ձևակերպման շնորհիվ:

Գաղտնիություն.
Բրոքերային և խորհրդատվական ծառայությունների մատուցում` հաճախորդի` գաղտնիք հանդիսացող տեղեկությունները չհրապարակելու պայմանով:
Last Update: 10.03.2010
Copyright © 2009. Site designed and developed by Impresario Productions LLC.