Թարմացվել է 23.06.2011թ.
ԸՆԴՀԱՆՈւՐ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԸՆԿԵՐՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ընկերությունը հիմնադրվել է Ապահովագրական բրոքերային գործունեություն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արտավազդ Յախշիբեկյանի և Սարգիս Ջավադյանի կողմից` յուրաքանչյուրը 50% բաժնեմասով, 1997 թվականի հունվարի 24-ին ստորագրված հիմնադիր պայմանագրով:
ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից 1997 թվականի փետրվարի 10-ին ընկերությանը տրվել է գործունեությունը իրականացնելու թիվ ԱՄԳ 0001 լիցենզիա` երեք տարի ժամկետով:
1997 թվականի մարտի 14-ին ընկերությունը գրանցվել է Երևանի Մյասնիկյանի շրջանի պետական ռեգիստրի բաժնի կողմից` գրանցման համար 273.110.01758, 01 Ա սերայի վկայական թիվ 032261, «Առաջին Ապահովագրական Բրոքեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն անվանմամբ և այդ անվանմանբ գործունեություն է իրականացրել մինչև 1999 թնականը:
1999թ.-ի օգոստոսի 18-ի ընկերության մասնակիցների ժողովի որոշմամբ ընկերությունը վերանվանվել է «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Ժողովը հաստատել է գործող օրենսդրությանը համապատասխանեցրած նոր կանոնադրությունը և առձանագրել մասնակիցների կազմում տեղի ունեցած փոփոխությունը:
ՀՀ Երևանի Մյասնիկյանի Պետռեգիստրի բաժինը 1999 թվականի դեկտեմբերի 27-ին գրանցել է ընկերության անվանման, մասնակիցների կազմի և կանոնադրության փոփոխությունները: Ընկերության մասնակիցներ են գրանցվել Արտավազդ Յախշիբեկյանը` 50% բաժնեմասով, և Սամվել Հակոբյանը` 50% բաժնեմասով:
ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից 2000 թվականի փետրվարի 04-ին «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ընկերությանը տրվել է Ապահովագրական (բրոքերային) միջնորդային գործունեության իրականացման թիվ ԱՄԳ 0001 անժամկետ լիցենզիան:
2003 թվականի մարտին 13-ին ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ՍՊԸ-ին տրվել է Ապահովագրական բրոքերային (միջնորդային) գործունեության թիվ ԱՄԳ 0009 անժամկետ նոր լիցենզիան:
Համաձայն 2007 թվականի ապրիլին ընդունված «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների` ընկերությունը վերալիցենզավորվել է և 2008 թվականի հունվարի 29-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, ստացել Ապահովագրական բրոքերային գործունեության թիվ ԱՊԲ 0001 անժամկետ լիցենզիան:
Գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 2008 թվականի հուլիսի 17-ին «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ժողովը հաստատել է կանոնադրության նոր խմբագրությունը, որը 2008 թվականի օգոստոսի 16-ին գրանցվել է ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Երևանի Նորք Մարաշ տարածքային բաժնի կողմից: