Arm | Eng | Rus
Գաղտնիություն.
Բրոքերային և խորհրդատվական ծառայությունների մատուցում` հաճախորդի` գաղտնիք հանդիսացող տեղեկությունները չհրապարակելու պայմանով:


Թարմացվել է 28.02.2011թ.-ի

Նորություններ


- 2011 թվականի հունվարի 25-ին վերակնքվել է «Էյս Ապահովագրական Ընկերություն» ՓԲԸ-ի հետ փոխադրվող գույքի (բեռների) համամասնական վերաապահովագրության գլխավոր պայմանագիրը:

Մինչ այդ գործող պայմանագրով 2010թ.-ի ընթացքում Հայաստանի յոթ ապահովագրական ընկերություններ «Էյս»-ի միջոցով վերաապահովագրել են 722 բեռ:

«Ապահովագրկան գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» թիվ 3/02 կանոնակարգի ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի կողմից թիվ 328-Ն որոշմամբ կատարված փոփոխության համաձայն` «Էյս» ընկերությունը դասվում է հուսալի ապահովագրողների շարքին:

- «Ալլիանց» ԱՓԲԸև «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»  ՍՊԸ-ի միջև ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում 2010 թվականի ընթացքում Հայաստանի հինգ ապահովագրական ընկերություններ “Ալլիանց”-ին վերաապահովագրության են փոխանցել գույքի, քաղաքացիական և մասնագիտական պատասխանատվության և դժբախտ պատահարներից ապահովագրության ռիսկեր:

«Ապահովագրկան գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» թիվ 3/02 կանոնակարգի ՀՀ Կենտրոնական Բանկի խորհրդի կողմից թիվ 328-Ն որոշմամբ կատարված փոփոխության համաձայն` «Ալլիանց» ԱՓԲԸ-ն դասվում է հուսալի ապահովագրողների շարքին:

- «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս»-ը, շվեյցարական “Փարթներ Ռեինշուրանս Եվրոպա” վերաապահովագրական ընկերությունը և Հայաստանի երեք ապահովագրական ընկերություններ ստորագրել են Ավտոտրանսպորտային միջոցների օբլիգատոր համամասնական վերաապահովագրության պայմանագրեր 2011 թվականի համար:


Copyright © 2009. Site designed and developed by Impresario Productions LLC.