ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ
Համաձայն ընկերության թիվ ԱՊԲ 0001 Ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիայի` «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ՍՊԸ-ն իրականացնում է հետևյալ բրոքերային գործառնությունները.
- Ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքներ և ռիսկերի կարավարմանը վերաբերող խորհրդատվության իրականացում,
- Ապահովադիրների և ապահովագրողների ու ապահովագրողների և վերաապահովագրողների մինչև ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերի կնքման կազմակերպում,
- Ապահովագրական և վերաապահովագրության պայմանագրերի կատարման օժանդակում, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացում` ապահովադրի կամ ապահովագրական ընկերության թույլատրած չափերով: Տե´ս «Ապահովագրավճարների ստացման, պահպանման և ապահովագրողին և/կամ վերաապահովագրողին համապատասխան վճարների փոխանցման կարգը»:
«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» -ի կողմից որդեգրած քաղաքականության համաձայն` յուրաքանչյուր հաճախորդի ներկայացված պահանջների հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Արդյունքում ընկերությունը իր գործունեության ընթացքում մշտապես ընդլայնել է ինչպես հաճախորդների շրջանակը, այնպես էլ նրանց մատուցվող ծառայությունների ծավալը:
«Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ընկերության գործունեությունը նպատակաուղղվում է ըստ հետևյալ թիրախային խմբերի`
- կորպորատիվ ապահովադիրներ` իրավաբանական անձինք, որոնք ընկերության պորտֆելում հիմնական խումբն են կազմում,
- ֆիզիկական անձ հանդիսացող ապահովադիրներ,
- վերաապահովագրվողներ` հանձինս Հայաստանում ապահովագրական գործունեություն իրականացնելու համար պահանջվող կարգով լիցենզավորված ապահովագրական ընկերությունների: